garlic.
• , ի հլ. (յետնաբար ռ հլ.) «սրխ-տոր» Թուոց ժա. 5, Մծբ. 240 (ուշ ժամա-նակ՝ ռամկաձև սխտոր Վստկ. Գաղիան), որից խստորապրաս «մի տեսակ բոյս. լտ. scordoprasum» Ամիրտ. խստորակ (գրուած նաև խստորուկ, խոստորուկ) «մի տեսակ քոս» Գաղիան. «այս հիւանդութեան դեղ հա-մարուած մի տեսակ բոյս. լտ. dioscorea bulbifera» Գաղիան։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. skodoro-ձևից, որ պահում են նաև յն. σϰόροδον, σϰόιδον և ալբան. huδεre, hurδε, երկուսն էլ «սխտոր» նշանակութեամբ (Boisacq 878)։ Տե՛ս և Pokorny 2, 587, որ յոյն և ալբան ձևերը դնում է հնխ. sk'er-«կղկղանք» արմատից d աճականով։-Երևում է որ սրանց հեա կապ չունին պրս. ❇ sir, քրդ. sir, ssīr, sīrik, բոհեմ. ցիրի հոմանիշները։ Հլ. խս շրջուած է սխ ձևից, ինչպէս որ նոյն խս ձևն էլ յետոյ դարձել է սխ։-Աճ.
• ՆՀԲ թուի միացնել յն. բառին։ Հիւն» դնում է յունարէնից փոխառեալ։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 123։
• ԳՒՌ.-Գոր. Ղրբ. խստօր, սխտօր, Ասլ. խսդէօ՝ր, սխդէօ՝ր, Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. սխտոր, Ախց. Երև. Կր. Շմ. սխտօր, Ննխ. սխտօր, սուխտօր, Խրբ. Պլ. Ռ. սխդօր, Սչ. սխ'դօր, Տիգ. սխթուր, Մկ. սղտուր, Ոզմ. սղտօւր, Հմշ. Սեբ. սխդէօր, Մրղ. սուխտիր, Զթ. սէօխդիւյ, սէօխդիւր, Ագլ. Տփ. սխտուր։ Նոր բառեր են սխտորաթեր, սխտորահոտ, սխտորաման, սխտորել, սխտորթակի, սըխ-տորգուշ, սխտորճեզ, սխտորջուր, սխտորուկ, սխտործեծ։